Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք. ընդհանուր՝ 17486
16.06.2020,
11:00
Հայաստանում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք. ընդհանուր՝ 17486
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում հունիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 425 նոր դեպք, ընդհանուր` 17486։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 6571: Փաստացի բուժվում է 10529 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 85556: Մահացել է, ցավոք, 293 մարդ: -0-

