Հայաստանում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 11 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
18.07.2020,
11:15
Հայաստանում նախօրեին կորոնավիրուսից մահացել է 11 մարդ․ նրանցից ամենաերիտասարդը եղել է 53, ամենատարեցը 92 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34462 դեպք, որոնցից 23123-ն` առողջացած, 631-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10507 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 145083 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 461 նոր դեպք և 631 առողջացած։
Загружается новость ... "Лево"
«Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 201 է: