Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը աշխատել է «Թումոյում». «Թումո» կենտրոնները մեկ ամսով փակ են
12.03.2020,
18:17
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը աշխատել է «Թումոյում». «Թումո» կենտրոնները մեկ ամսով փակ են. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Արցախի «Թումո» կենտրոնները ժամանակավորապես կփակվեն՝ կորոնավիրուսի ռիսկերը նվազեցնելու նպատակով: Այս մասին գրառում է կատարվել Թումոյի Facebook-յան էջում:
Ըստ գրառման՝ Հայաստանի և Արցախի բոլոր Թումո կենտրոնները մինչև ապրիլի 12-ը ներառյալ փակ են:
«Թումո կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան: Նորից կկարոտենք ձեզ ու անհամբեր կսպասենք հանդիպմանը»,- ասվումէ գրառման մեջ:
Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցինց մեկը՝ Իտալիայի քաղաքացին, աշխատել է Թումոյում:
Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեց կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զարուհի Բուդաղյանը, այդ դեպքւ ոչ մի կապ չունի կենտրոնի փակման հետ. կենտրոնի փակման հարցն արդեն 3 օր է քննարկման մեջ է եղել և ուղղակի համընկել է:
«Այդ անձը վարձու շինարարական կազմակերպությունից է, ով աշխատել է «Թումոյի» 6-րդ հարկում և ոչ մի շփում չի ունեցել ո´չ կենտրոնի անձնակազմի, ո´չ էլ, առավել ևս, ուսանողների հետ: Նա ներս է մտել առանձին մուտքով և նույ կերպ էլ դուրս եկել: Մենք ճշտել ենք անվտանգությունից, նրա աշխատանքային ժամերը նույնիսկ չեն համընկնում կենտրոնի աշխատանքի ժամերի հետ»,- ասաց Զարուհի Բուդաղյանը:-0-