Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, առողջացել է ևս 54 մարդ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

14.04.2020, 10:48
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, առողջացել է ևս 54 մարդ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 28 նոր դեպք, առողջացել է ևս 54 մարդ. Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է կորոնավիրուսի 28 նոր դեպքի մասին: Վարչապետը Facebook-յան ուղիղ եթերում ամփոփել է նախորդ օրվա թեստավորման արդյունքները: 

«Ունեցել ենք 685 թեստ, որից դրական է եղել 28-ը: Առաջին անգամ դրական դեպքերը կրկնակի ավելի քիչ են, քան առողջացման դեպքերը: 54 առողջացման դեպք ենք ունեցել»,- նշել է վարչապետը:

Փաշինյանը ցավով հայտնել է, որ ունենք նաև 2 մահ: -0-