Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք. ընդհանուր՝ 3029

08.05.2020, 10:51
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք. ընդհանուր՝ 3029


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք. ընդհանուր՝ 3029

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, ընդհանուր` 3029: 

Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 1218: Փաստացի բուժվում է 1758 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 29205: Մահացել է, ցավոք, 43 մարդ: -0-