Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի, բուժվել է 18 մարդ
27.03.2020,
10:08
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի, բուժվել է 18 մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի, բուժվել է 18 մարդ, արձանագրվել է մահվան 1 դեպք: Այս մասին նշվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքէջում:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ: -0-