Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին կարող է շուտով դուրս գրվել հիվանդանոցից. ԱՆ

11.03.2020, 16:02
Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին կարող է շուտով դուրս գրվել հիվանդանոցից. ԱՆ
Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին կարող է շուտով դուրս գրվել հիվանդանոցից. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսով վարակված միակ քաղաքացին մոտակա օրերին կարող է դուրս գրվել հիվանդանոցից, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

Загружается новость ... "Лево"

«Մոտակա օրերին նախատեսվում է նորից թեստավորում անցկացնել, և եթե վիրուս չհայտնաբերվի, նա դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասել է Նիկողոսյանը:

Նա նշել է, որ տվյալ պահին հոսպիտալացվածն իրեն լավ է զգում, ինչպես և նրա հետ կոնտակտի մեջ գտնված քաղաքացիները, ովքեր Ծաղկաձորում կարանտինի մեջ են:

Հայաստանում COVID-19- ի առաջին և ներկայումս միակ դեպքը գրանցվել է փետրվարի29-ի լույս մարտի 1-ի գիշերը. Փետրվարի 29-ին Թեհրանից Երևան ժամանած 29-ամյա ՀՀ քաղաքացու կրկնակի թեստը ցույց տվեց դրական արդյունք: Ընդ որում նրա կնոջ թեստը բացասական էր: 31 հոգի, ովքեր շփում են ունեցել հիվանդ քաղաքացու հետ, մեկուսացվել են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում:--0--