Հայաստանում կորոնավիրուսից 75-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է

18.04.2020, 11:03
Հայաստանում կորոնավիրուսից 75-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է
Հայաստանում կորոնավիրուսից 75-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 17-ին արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«75-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Կինն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում զարգացել է սուր շնչական անբավարարություն III աստիճան, դիսթրես համախտանիշ, աթերոսկլերոզ գերազանցապես ուղեղի և կորոնար անոթների ախտահարումով»,- նշել է նա:

ԱՆ խոսնակը նշել է նաև հաստատված դեպքերի ընդհանուր թիվը. ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 47 նոր դեպք և 121 առողջացածներ։-0-