Հայաստանում կորոնավիրուսից 67-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ
28.04.2020,
11:05
Հայաստանում կորոնավիրուսից 67-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ԱՆ-ն տեղեկություններ է հայտնում Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին: Այս մասին նշվում է ԱՆ Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1867 դեպք, որոնցից 866-ն` առողջացած, 30-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 971 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 19296 թեստավորում:
«Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացածներ։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է ԱՆ-ի հայտարարության մեջ: -0-