570.68
6.59
485.23
+27
Եղանակը Երևանում
Հայ

ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել

20:41
11 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կորոնավիրուսի ևս 3 դեպք է հաստատվել: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-յան էջում:

«Այսօր, ցավոք, կորոնավիրուսի երեք նոր դեպք ունենք: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), ով աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Հիմա մեկուսացնելու համար պարզաբանվում է նրանց շփման շրջանակը, որն ըստ նախնական տվյալների մեծ չէ»,- նշել է վարչապետը:

Նա հայտնել է, որ Իտալիայի քաղաքացին և ՀՀ քաղաքացիներից մեկը գանգատներ չունեն։ ՀՀ քաղաքացիներից մեկը թոքաբորբ է տանում: Պացիենտները ժամանելուն պես հաշվառված են եղել։ 

«Կանխատեսելով քննադատությունները, թե ինչու Իտալիայից թռիչքները դադարեցնելու որոշում չկայացրինք, ասեմ, որ նման հնարավորությունը մի քանի անգամ քննարկել ենք եւ եկել ակնհայտ եզրակացության, որ պոտենցիալ վարակակիրները կարող են Հայաստան գալ Իտալիայի հարեւան երկրներից՝ Ֆրանսիա, Ավստրիա, քանի որ ԵՄ ներսում սահմանափակուներ չեն կիրառվել: Այսինքն՝ նույն տրամաբանությամբ պիտի փակեինք եվրոպական մյուս ուղղությունները նույնպես, մանավանդ որ կորոնավիրուսը տարածվում է նաեւ եվրոպական այլ երկրներում։ Հիմա ավիաընկերություններն իրենք են որոշել դադարեցնել թռիչքները Իտալիայից»,-հայտնել է նա:

Փաշինյանը տեղեկացրել է, որ «Գոլդեն փելեսի» ժողովուրդը և առաջին ախտորոշված պացիենտը լավ են, գանգատ չունեն:

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ պահպանել հանգստություն եւ պահպանել կորոնավիրուսի կանխարգելման միջոցների վերաբերյալ առողջապահության նախարարության խորհուրդները»,- նշել է նա: -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
08:15
11 Օգոստոսի 2020
Սյունիքի ողբերգական ավտովթարը, դպրոցներում սեպտեմբերից դասերի վերսկսումը. ամփոփում ենք օգոստոսի 10-ի լրահոսը
Սյունիքի ողբերգական ավտովթարը, դպրոցներում սեպտեմբերից դասերի վերսկսումը. ամփոփում ենք օգոստոսի 10-ի լրահոսը
17:57
10 Օգոստոսի 2020
Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը
Սովորողները կգնան դպրոց. ԿԳՄՍ նախարարը հայտնել է, թե երբ կվեսկսվեն դասերը

17:48
10 Օգոստոսի 2020
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ (ՎԻԴԵՈ)
Վլադիմիր Գասպարյանի շուրջ սկանդալը թեժանում է. հարուցվել է քրեական գործ. ՄԱՄՈՒԼՆ ԱՅՍՕՐ. ՎԻԴԵՈ
11:30
10 Օգոստոսի 2020
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
ՀՀ-ում նախօրեին կորոնավիրուսից առողջացել է 96, մահացել՝ 5 մարդ․ ԱՆ-ն մանրամասնում է
11:00
10 Օգոստոսի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 23 նոր դեպք է հաստատվել. կատարվել է ընդամենը 340 թեստավորում
17:00
09 Օգոստոսի 2020
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
Զով ամառը շարունակվում է. Սուրենյանը ներկայացրել է առաջիկա օրերի կանխատեսումը
12:39
09 Օգոստոսի 2020
Հայկ Մարությանը դպրոցների տնօրեններ է նշանակել
Հայկ Մարությանը դպրոցների տնօրեններ է նշանակել
12:03
09 Օգոստոսի 2020
225 դեպք' 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40410-ի
225 դեպք' 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 40410-ի, մահացել է 6 մարդ
11:47
09 Օգոստոսի 2020
Գագիկ Ծառուկյանը ցույց է տվել Հայաստանի զարդը (ՖՈՏՈ)
Գագիկ Ծառուկյանը ցույց է տվել Հայաստանի զարդը. ՖՈՏՈ
10:15
09 Օգոստոսի 2020
Ռոբերտ Նազարյանը ազատության մեջ կմնա
Դատարանը մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը
23:55
08 Օգոստոսի 2020
Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկեց Լիբանան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Մարդասիրակա օգնությամբ առաջին ինքնաթիռը Հայաստանից ուղևորվեց Լիբանան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
21:05
08 Օգոստոսի 2020
Սևանի ափամերձ տարածքներում 3.800 ապօրինի շենք-շինություն կա․ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման (ՖՈՏՈ)
«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում կա ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ․ ՖՈՏՈ