Հայաստանում կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել. ԱՆ-ն մանրամասնում է
30.07.2020,
17:33
Հայաստանում կորոնավիրուսից շտապօգնության բրիգադի բուժքույր է մահացել․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնում
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ:
«Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ: Շնորհակալություն ենք հայտնում երկար տարիների աշխատանքի համար, իսկ ընտանիքին, հարազատներին և ընկերներին` ուժ և համբերություն»,- ասվում է նախաարարության Facebook-յան էջում։-0-

