Հայաստանում բժշկական դիմակները կարող են վաճառվել ավտոմատ ապարատների միջոցով

25.05.2020, 19:10
Հայաստանում բժշկական դիմակները հնարավոր է վաճառվեն ավտոմատ ապարատների միջոցով
Հայաստանում բժշկական դիմակները կարող են վաճառվել ավտոմատ ապարատների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում դիտարկում են բժշկական դիմակները ավտոմատ ապարատների միջոցով վաճառելու հարցը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։

Загружается новость ... "Право"
«Պարետատան երեկվա նիստին քննարկվել է դիմակները ավտոմատ ապարատների միջոցով հանրային վայրերում վաճառելու հարցը։ Եթե դա հնարավոր լինի, մենք հենց այսօր դա կքննարկենք և, կարծում եմ, դրա արդյունքում դիմակի գինը մոտ 100 դամով կիջնի, քանի որ միջնորդները դուրս կգան»,- ասաց նա։

Նա պարզաբանել է, որ այդ գաղափարն առաջացել է, որպես երկրում դիմակների գնի բարձրացման լուծում, բացատրելով, որ բնի բարձրացման պատճառներից մեկը կրկնակի մարժայի կիրառումն է։

«Դիմակների ներկրման արժեքը բարձրացել է մոտ տասը անգամ, բացի դրանից՝ մեծածախ ձեռբերում է իրականացվում, որտեղ մարժա է գումարվում, այնուհետև մանրածախ վաճառքի վրա է մարժա կիրառվում և այս մարժաների չափը մեզ անհանգստացրել է։ Դրա հիման վրա կիրականացնեն ուսումնասիրություններ», - ասաց նա։

Նրա խոսքով՝ ՀՀ-ում լայն սպառման դիմակների ամենաբարձ գինը 220 դրամ է։ Գևորգյանն ընդգծեց, որ ՀՀ-ում երկու արտադրություն կա, որոնց ինքնարժեքներն են հաշվարկվել, մինչդեռ դրանց վաճառքի գները ևս բարձր են:-0-