Հայաստանում առաջարկում են ներգրավել ուսանողների կորոնավիրուսի բուժման գործընթացում

13.04.2020, 14:17
Հայաստանում առաջարկում են ներգրավել ուսանողների կորոնավիրուսի բուժման գործընթացում
Հայաստանում առաջարկում են ներգրավել ուսանողների կորոնավիրուսի բուժման գործընթացում

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային Ժողովը երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», ինչպես նաև «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին նախագծերին:

Загружается новость ... "Лево"

ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նախագիծը, որով, առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:

«Լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորելու և լրացուցիչ բժշկական անձնակազմով համալրելու համար այս փոփոխությունով մենք հնարավորություն կստանանք լիարժեքորեն ապահովելու կորոնավիրուսով հիվանդ պացիենտների բժշկական օգնության ապահովումը»,- նշել է Ավանեսյանը:

Այն մասին հարցին, թե իրավաբանականորեն ինչպես է ձևակերպվելու ներգրավվող մարդկանց աշխատանքը, Ավանեսյանը նշել է, որ տվյալ անձինք կանցնեն վերապատրաստում և նրանց հետ կկնքվի աշխատանքային պայմանագիր:

Ընդ որում փոխնախարարը նշել է, որ բժշկական հաստատությունները, որոնք ծառայություններ են մատուցելու, կկրեն լիարժեք իրավաբանական պատասխանատվություն օրենսդրական նորմերին համապատասխան՝ անկախ նրանից իրենք ունեն լիցենզավորում, թե՝ ոչ:

Նա նշել է, որ ներկա պահին խոսքը վերաբերում է 9 բժշկական հաստատությունների:

Հարցին այն մասին, թե արդյոք տվյալ փոփոխությունները հանդիսանում են հիվանդության բացասական սցենարի համար պատրաստություն կամ ներկայիս անհրաժեշտություն են, Ավանեսյանը պատասխանել է, որ կառավարությունը ջանք է անում մի քանի քայլ առաջ լինել և պատրաստ լինել մեծ թվով պացիենտների սպասարկմանը:

Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում, կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, գործում է արտակարգ դրություն: Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ազատ տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների սահմանափակումները (նախկինում գործում էր մարտի 24-ից մարտի 31-ը) երկարաձգվել են մինչև ապրիլի 12-ը ներառյալ: 

Ապրիլի 13-ի դրությամբ՝ Հայաստանում կա կորոնավիրուսով վարակման 1039 հաստատված դեպք։ Բուժվել է 211 մարդ, 14 մարդ, ցավոք, մահացել է։–0–