Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Արևմուտքից ներթափանցող ցիկլոնով պայմանավորված մարտի 19–ից հանրապետության շրջանների մեծ մասում կսկսվեն տեղումներ, իսկ ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Կենտրոի հաղորդմամբ, մայրաքաղաք Երևանում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին սպասվում է անձրև։
Հանրապետության տարածքում մարտի 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում գիշերային ժամերին՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ:
Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։