Հայաստանի վարչապետը Facebook-ում ցավակցական գրառում է կատարել

03.04.2017, 20:37
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում որոտացած պայթյունի կապակցությամբ։
Հայաստանի վարչապետը Facebook-ում ցավակցական գրառում է կատարել
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցություն է հայտնել Սանկտ Պետերբուրգում որոտացած պայթյունի կապակցությամբ։

«Ցավում եմ այսօր Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ողբերգության համար։ Վստահ եմ, որ օրինապահ մարմինները շուտով կպարզեն դեպքի հանգամանքները»,– գրել է նա Կարապետյանը Facebook-ի իր էջում։

Նա նաև ցավակցություն է հղել զոհվածների ընտանիքներին և մտերիմներին։ 

Ապրիլի 3–ին հզոր պայթյուն է որոտացել Սանկտ–Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում։ Սկզբում հաղորդվել էր երկու կայարաններում որոտացած պայթյունների մասին, բայց ավելի ուշ ճշտվեց, որ պայթյունը տեղի է ունեցել «Սեննայա հրապարակ» և «Տեխնոլոգիական ինստիտուտ» կայարանների միջև` վագոնում։ 

Ավելի վաղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել իր ռուս գործընկերոջը Պետերբուրգում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ -0-