Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել

03.12.2016, 19:42
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել:
 Հայաստանի վարչապետն ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած քննարկման ընթացքում ապագայի Հայաստանը բնութագրող չորս բառ է նշել:

«Այսպես ասեմ ձեզ՝ (ես տեսնում եմ Հայաստանը) անկախ, անվտանգ, արդար և ինտելեկտուալ»,- ասաց նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է նա տեսնում Հայաստանը 20-30 տարի անց:

Վարչապետը հատոիկ կարևորեց Հայաստանի «ինտելեկտուալ» լինելը:
Այսպես, սոցցանցի օգտատիրոջ այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի երկրի բրենդը, Կարապետյանն ասաց, որ «ինտելեկտուալ Հայաստանը՝ ահա մեր հիմնական բրենդը»:

Իսկ իր երազանքի ընդդիմության մասին հարցին՝ կառավարության ղեկավարը պատասխանեց. «դա ինտելեկտուալ ընդդիմությունն է»:

Քննարկումը, որը հեռարձակվում էր առցանց ռեժիմով ընկերության կայքում, կազմակերպվել է AGBU 110-ամյակի շրջանակում և նվիրված էր Հայաստանի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ զարգացման հարցերին: -0-