435.71
4.38
404.37
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի նոր վարչապետը վճռական է տրամադրված երկիրը ճգնաժամից դուրս բերելու հարցում. փորձագետ

16:53
26 Սեպտեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը մտադիր է դուրս բերել երկիրը ճգնաժամից և պատրաստվում է վճռական քայլերի դիմել, կարծում է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության ղեկավար Վազգեն Սաֆարյանը։

«Բարեփոխումների հանդեպ իր կամքի մասին են վկայում նախարարների նրա առաջին նշանակումները, նախարարությունների կառուցվածքային փոփոխությունները, ինչպես նաև պետական բյուջեի միջոցները չարաշահելու դեմ պայքարը: Կարապետյանը նաև հայտարարել է բյուջեի ծախսերը կրճատելու և եկամուտներն ավելացնելու հարցերում վճռական քայլերի անհրաժեշտության մասին», - երկուշաբթի լրագրողներին է ասել Սաֆարյանը, հաղորդում է «ԱՌԿԱ» գործակալությունը:

Նրա խոսքով, նոր նախարարների նշանակումները ցույց տվեցին, որ Կարապետյանն ազատ է իր ընտրության մեջ, քանի որ կառավարության նորանշանակ անդամները պաշտոնյաների շրջանում հեղինակություն են վայելում: Այդպիսով, Սաֆարյանը նշել է, որ վարչապետի առաջին քայլերը հասարակության շրջանում դրական սպասումներ են առաջացրել:

«Շաբաթ օրը կայացել է ՀՀ վարչապետի հանդիպումը Հասարակական խորհրդի անդամների հետ: Ակնհայտ է, որ Կարապետյանը լավ մենեջեր է և ցանկացած հարց գնահատում է արդյունավետության տեսանկյունից: Քննարկված բոլոր հարցերի հետ կապված նա առաջարկում է կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնել», - ասել է Սաֆարյանը:

Կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ քննարկված փոքր և միջին բիզնեսի հիմնական խնդիրների մեջ Սաֆարյանը ներառել է վարկային բարձր տոկոսադրույքները, ՓՄՁ համապատասխան ոլորտներում զարգացման առումով խոշոր համակարգաստեղծ գործարանների գործունեության անարդյունավետությունը, արտադրության ոլորտում հայ օլիգարխների միջոցների չմասնակցելը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
19 Փետրվարի 2024
Այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
ՊԵԿ–ից հայտնում են, որ այսօրվանից Երևանի մաքսատուն դիմումներն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային եղանակով
19:17
19 Փետրվարի 2024
Գիրք նվիրելու օրը նշվեց Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)
Ավանդույթի համաձայն փետրվարի 19-ին Երևանի կոնյակի գործարանում նշվեց Գիրք նվիրելու օրը
15:56
19 Փետրվարի 2024
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
Transavia–ն չվերթեր կիրականացնի Լիոն–Երևան–Լիոն երթուղով
14:51
19 Փետրվարի 2024
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
Տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալից հօգուտ պետության ցանկանում են բռնագանձել շուրջ 37մլն դոլար
13:00
19 Փետրվարի 2024
Ամերիաբանկը միանալու է Լոնդոնի ֆոնդային բորսայում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբին որպես ինքնուրույն լիիրավ անդամ
Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր
10:01
19 Փետրվարի 2024
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը․ գրադարաններում և թանգարաններում նախատեսված են տարաբնույթ միջոցառումներ
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը