Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում

26.05.2017, 12:50
ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով:
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմին մեծածավալ կրճատումներ են սպառնում
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսով, այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Պարզում է` ավելի քան 800 աշխատակից ունեցող ԱԺ աշխատակազմի 30-40 տոկոսն առհասարակ աշխատանքի չեն գալիս, պարզապես գրանցված են որպես աշխատակից և աշխատավարձ են ստանում»,- գրում է «Հրապարակ»-ը։

Շարմազանովը ներկայացրեց ՀՀ կառավարության ապագա կազմը>>

Թերթի տվյալներով, դեռ Հովիկ Աբրահամյանի` խոսնակ լինելու օրոք աշխատակազմն անասելի ուռճացված էր «շնորհիվ» չաշխատող փորձագետների, խորհրդական-օգնականների, որոնց միացել են հաջորդ նախկին խոսնակի` Գալուստ Սահակյանի աշխատակիցները:-0-