Հայաստանի բոլոր դպրոցներում մինչև 2022թ. կգործի ներառական կրթության հարթակ

10.02.2016, 14:20
Մինչև 2022 թվականը հայկական բոլոր դպրոցներում ներառական կրթության հարթակ կգործի:
Հայաստանի բոլոր դպրոցներում մինչև 2022թ. կգործի ներառական կրթության հարթակ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մինչև 2022 թվականը հայկական բոլոր դպրոցներում ներառական կրթության հարթակ կգործի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարարության հանրային կրթության վարչության պետի տեղակալ Նարինե Հովհաննիսյանը։

Ըստ նրա, Հայաստանի կառավարությունը 2016 թվականը հայտարարել է հաշմանդամություն ունեցող մարդկանց հավասար հնարավորությունների տարի։

«Դա թույլ կտա երեխաներին ինքնուրույն որոշել, թե որ դպրոցում սովորել։ Բոլոր դպրոցների կոլեկտիվները կանցնեն անհրաժեշտ վերապատրաստում կանցնեն, կստեղծվեն հաշմանդամություն ունեցող երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները»,– նշեց Հովհաննիսյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանում ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը բարդ էր, քանի որ հասարակությունը և երեխաները պատրաստ չէին դրան, այնուամենայնիվ, այդ հարցն այսօր արդեն լուծվել է։

«Հայաստանում արդեն գործում է մոտ 150 ներառական դպրոց, և այդ թիվը տարեցտարի աճում է»,– ավելացրեց Հովհաննիսյանը։

«Կրթության նախարարությունը կշարունակի ներառական կրթության քաղաքականությունը նաև 2016 թվականին։ Մինչև տարեվերջ ներառական կրթությամբ դպրոցներին կմիանան ավելի քան 20 ուսումնական հաստատություններ, որտեղ նորոգում կկատարվի համապատասխան պայմաններ ստեղծելու համար»,– նշեց Հովհաննիսյանը։

Նա ընդգծեց նաև, որ հանրապետության բոլոր դպրոցների դռները բաց են հատուկ կրթության կարիք ունեցող երեխաների համար։ «Իհարկե, այսօր կարևոր է ներառական դպրոցների կրթության կազմակերպումը, բայց ունենք նաև դեպքեր, երբ ներառական կարգավիճակ չունեցող դպրոցներն անհրաժեշտ պայմաններ են ստեղծում հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթելու համար»,– նշեց Հովհաննիսյանը։

«Հաշմանդամություն ունեցող մարդկանց շահերի պաշտպանության ազգային դաշինք» հասրակական կազմակերպության տնօրեն Զարուհի Բատոյանն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանն առաջընթաց է գրանցել ներառական կրության հարցում։ Նա միաժամանակ նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակել։

Ըստ նրա, կարևոր է ուշադրություն դարձնել նախադպրոցական հաստատություններում ներառական համակարգի ներդրմանը, ինչը կօգնի ավելի լավ հարմարվել դպրոցներում։

Հայաստանում գործում է մոտ 1450 հանրակրթական դպրոց։ -0-