Հայ փրկարարներին ամենագնացներ են անհրաժեշտ. նախարար

13.01.2016, 20:28
Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նախարարությանը բնության անակնկալներին հաջողությամբ դիմակայելու համար մենագնացներ են անհրաժեշտ:
Հայ փրկարարներին ամենագնացներ են անհրաժեշտ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը բնության անակնկալներին հաջողությամբ դիմակայելու համար, այդ թվում, առատ ձյան հետ կապված խնդիրները լուծելու համար, ամենագնացներ են անհրաժեշտ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանը։

«Դա հատկապես կարևոր է Հայաստանի մարզերի համար, քանի որ կան գյուղեր, որտեղ ձնառատ օրերին հիվանդների և մասնավորապես ծննդկանների տեղափոխման խնդիր է առաջանում։ Ես զեկուցել եմ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որ մեզ անհրաժեշտ է կանադական արտադրության ձնահավաք մեքենաներ ձեռք բերել»,– ասաց Երիցյանը։

Ըստ նրա, այդպիսի ամենագնացների ձեռքբերումը նախարարության առաջնահերթ խնդիրներից է։ «Հենց կանադական արտադրության ամենագնացներն են ի վիճակի հաղթահարել գրեթե բոլոր խոչընդոտները, դրանց մեջ կարելի է նույնիսկ պատգարակ տեղադրել»,– ասաց Երիցյանը, ավելացնելով, որ հայ փրկարարները պատրաստ են դիմակայել ցանկացած մարտահրավերի։

Նա դրական գնահատեց իր ենթակաների` Հայաստանում նախորդ տարվա ավարտին – այս տարվա սկզբին առատ ձյան հետևանքները վերացնելու ուղղությամբ տարված աշխատանքները։

Հայաստանում 2015 թվականի դեկտեմբերի 31–ից մինչև 2016 թվականի հունվարի 11–ը փրկարարները ձնակույտերից դուրս են բերել 3147 մարդու և 1265 տրանսպորտային միջոց։ -0-