Հայ ըմբիշների մեդալները ԵԱ–ում, օսկարակիր «Անորա»–ի դերասանների մասնակցությունը՝ «Ոսկե ծիրան»–ին, Քուվեյթ–Երևան առաջին չվերթը․ շաբաթվա լավ լուրերը

12.07.2025, 11:37
Ներկայացնում ենք այս շաբաթվա (հուլիսի 7–ից 11–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին
Հայ ըմբիշների մեդալները ԵԱ–ում, օսկարակիր «Անորա»–ի դերասանների մասնակցությունը՝ «Ոսկե ծիրան»–ին, Քուվեյթ–Երևան առաջին չվերթը․ շաբաթվա լավ լուրերը

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի․ /Նովոստի–Արմենիա/․ Ներկայացնում ենք այս շաբաթվա (հուլիսի 7–ից 11–ը) ամենադրական և լավ լուրերի ընտրանին։

Հայ ըմբիշները ոսկե և բրոնզե մեդալներ նվաճեցին մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Հայտնի է Շառլ Ազնավուրի հուշարձանի բացման ամսաթիվը։

«Զվարթնոց»–ում դիմավորել են «Jazeera Airways» լոուքոսթերի առաջին չվերթը Քուվեյթից։

Երևանի Խամաճիկների պետական թատրոնն արժանացել է ոսկե մեդալի «Կուկարտ–XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում։

Հուլիսի 13-ին Երևանում կանցկացվի «PREPA RUN» քաղաքային մարաթոնը։

«Անորա» օսկարակիր ֆիլմի դերասանները կժամանեն Հայաստան՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար։