Հուլիսի 13-ին Երևանում կանցկացվի «PREPA RUN» քաղաքային մարաթոնը, մրցավազքի ընթացքում մի շարք փողոցներ կփակվեն
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հուլիսի 13-ին վաղ առավոտյան կմեկնարկի «Prepa» ընկերության կողﬕց նախաձեռնվող առողջ կենսակերպին նվիրված քաղաքային մարաթոնի՝ «PREPA RUN»-ը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Prepa» ընկերության կողﬕց կազմակերպված մարաթոնի մեկնարկը նախատեսված է ժ. 07:30-ից։ Մրցավազքը կմեկնարկի «Երևան» մոլից և կավարտվի «Կասկադ»-ի տարածքում։
Վազքուղու ընդհանուր երկարությունը կկազմի մոտ 5 կիլոﬔտր։ Մարաթոնի մասնակիցները կվազեն հետևյալ փողոցներով. «Երևան» մոլի բացօթյա կայանատեղի – Արշակունյաց պող. - Խանջյան - Թումանյան - Սարյան - Մոսկովյան- Թամանյան:
Վազքուղու վերածված փողոցները կբացվեն անﬕջապես մասնակիցների՝ տվյալ հատվածով անցնելուց հետո, որպեսզի նշված փողոցներում երթևելության տեսակետից երկար ժամանակով անհարմար իրավիճակներ չստեղծվեն:
Միջոցառման ավարտը նախատեսվում է ժամը 12:30-ին՝ Թամանյանի արձանի դիմացի հատվածում:

