Հայ ըմբիշները ոսկե և բրոնզե մեդալներ նվաճեցին մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (ՎԻԴԵՈ)

07.07.2025, 10:10
Ազատ ոճի հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Իտալիայում անցկացված մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ՎԻԴԵՈ
Հայ ըմբիշները  ոսկե և բրոնզե մեդալներ նվաճեցին մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։

Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց Բեգոյանը, քանի որ նա կատարել էր ավելի բարձր միավոր տվող հնարք։

Ռազմիկ Եփրեմյանը 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ:

Նշենք, որ մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 61 կգ Սարգիս Բեգոյանը նախօրեին հաղթել է ուկրաինացի և գերմանացի մրցակիցներին և դուրս եկել կիսաեզրափակիչ։