Հարություն Քուշկյանը որոշ հստակեցումներ է կատարել
25.03.2016,
13:55
Հայկական ԶԼՄ–ներում սկսել են լուրեր տարածվել, որ Հարություն Քուշկյանը կզբաղեցնի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հարություն Քուշկյանի` ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո, սկսել են լուրեր տարածվել, որ նա կզբաղեցնի Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մեզ հետ զրույցում, սակայն, պարոն Քուշկյանը պարզաբանեց, որ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,– գրում է թերթը։
Այն հարցին, թե ինչով է նա պատրաստվում զբաղվել, Քուշկյանը պատասխանել է. «Զբաղվելու եմ իմ գործերով։ Արծախի հետ մշտական կապը կմնա, ես պարբերաբար կմեկնեմ այնտեղ, կմասնակցեմ սեմինարների, խորհրդակցությունների»։ -0-