Հարցվածների գրեթե 38%-ը կարծում է, որ ՀՀ-ի՝ Իրանի և Իսրայելի միջև պատերազմում ներքաշվելու ռիսկը բարձր է.սոցհարցում

07.04.2026, 16:18
Ըստ GALLUP International Association-ի՝ Հայաստանում հարցվածների գրեթե 38%-ը բարձր է համարում Իրանի և Իսրայելի ու ԱՄՆ-ի միջև պատերազմում երկրի ներքաշման ռիսկը
Հարցվածների գրեթե 38%-ը կարծում է, որ ՀՀ-ի՝ Իրանի և Իսրայելի միջև պատերազմում ներքաշվելու ռիսկը բարձր է.սոցհարցում

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլ․/Նովոստի-Արմենիա/․ Ըստ GALLUP International Association-ի՝ Հայաստանում հարցվածների գրեթե 38%-ը բարձր է համարում Իրանի և Իսրայելի ուԱՄՆ-ի միջև պատերազմում երկրի ներգրավման ռիսկը:

Ինչպես հայտնել է GALLUP International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը, հարցվածների 22,7%-ը նշել է, որ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կարող է ներքաշվել այդ հակամարտության մեջ, իսկ ևս 15,1%-ը նման զարգացման ռիսկը գնահատել է շատ բարձր:

Բացի այդ, ըստ Նավասարդյանի, հարցվածների 34,5%-ը կարծում է, որ Հայաստանը չի ներգրավվի պատերազմի մեջ, քանի որ լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ:

Հարցվածների ևս 14%-ը հայտարարել է, որ Հայաստանն ի վիճակի է մեղմել նման ռիսկերը, իսկ 13,4%-ը դժվարացել է պատասխանել, ասել է նա:

Մարտի 1-ից ապրիլ ընկած ժամանակահատվածում Հայաստանում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1001 քաղաքացի: