Հանրապետության Հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

23.04.2025, 21:19
Հանրապետության Հրապարակում հավաքված ջահերով երթի մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հանրապետության Հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետության Հրապարակում հավաքված ջահերով երթի մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները։

Ամենամյա ավանդական երթը նվիրված է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, որի զոհ է դարձել է ավելի քան 1,5 մլն հայ։

Ակցիայի մասնակիցները շարժվում են Երևանի կենտրոնով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանցից շատերը ձեռքում վառվող կանթեղներ են, ջահեր, Հայաստանի և Արցախի դրոշները, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հայկական բնակավայրերի անվանումներով պաստառներ։