Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ է իրականացնում Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում
29.04.2025,
14:25
Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում քննչական գործողություններ են իրականացնում Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։
Իրավապահ կառույցից գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել։
Լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործն առնչվում է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։
Տեղեկություններ են տարածվել նաև, թե Արտուշ Գաբրիելյանը բերման է ենթարկվել իրավապահների կողմից։