Հայտնի է, թե որտեղ են հոսպիտալացված կորոնավիրուսով նոր վարակվածները. ԱՆ

11.03.2020, 21:13
ԱՆ-ն հայտնել է, թե որտեղ են հոսպիտալացված կորոնավիրուսով նոր վարակվածները
Հայտնի է, թե որտեղ են հոսպիտալացված կորոնավիրուսով նոր վարակվածները. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հաստատվել է նոր կորոնավիրուսի 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:

«Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Հավելենք որ բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես»,- նշվում է հաղորդագրության մեջ: -0-