Հայաստանում կորոնավիրուսից 72-ամյա պացիենտ է մահացել. ԱՆ
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոսոտի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը մանրամասներ է հայտնել է կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ Հայաստանում՝ մասնավորապես խոսելով մահվան նոր դեպքի և առողջացումների թվի մասին:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա»,- նշել է նա:
Խոսնակի տեղեկացմամբ, ապրիլի 9-ի դրւթյամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ։
Այսպիսով, ապրիլի 9-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 937 է, փաստացի բուժվողների թիվը 777 է, իսկ բացասական թեստերը՝ 5144: Առողջացումների թիվը կազմում է 149: -0-

