538.44
6.54
475.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հաղթահարել է բոլոր խնդիրները. ՀՀ-ում փրկվել է ինսուլտով և COVID-19-ով վարակված մարդու կյանքը (ՖՈՏՈ)

15:08
23 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Փրկվել է ինսուլտով և կորոնավիրուսով վարակված մարդու կյանքը: Այս մասին նշվում է Էրեբունի ԲԿ-ի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«43-ամյա տղամարդը «Էրեբունի» ԲԿ է տեղափոխվել հանկարծակի սկսված ուժեղ գլխացավով, զարկերակային բարձր ճնշմամբ: Բժշկական կենտրոն մուտք գործելուց հետո անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները` գլխուղեղի ԿՏ և ԿՏ-անգիոգրաֆիա, կրծքավանդակի ԿՏ և լաբորատոր հետազոտություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հիվանդը հոսպիտալացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հիվանդը ունեցել է գլխուղեղի զարկերակների երկու պարկաձև անևրիզմաներ (լայնացումներ), որոնց շրջանում անոթի պատի թուլությունը հանգեցրել է անոթի պատռման և գլխուղեղի շուրջը ծանր արյունազեղման առաջացման։ Նշված իրավիճակում հիվանդի կյանքին լուրջ վտանգ էր սպառնում հատկապես կրկնակի արյունազեղման դեպքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացել, երբ հիվանդի COVID-19 -ի թեսթավորման արդյունքը դրական է եղել:

«Հիվանդին կրկնակի արյունազեղումից փրկելու նպատակով Ցերեբրովասկուլյար նյարդավիրաբուժության ծառայության ղեկավար Դավիդ Սահակյանի կողմից որոշում է կայացվել կատարել ներանոթային վիրահատություն՝ ամրացնելու վնասված զարկերակները։ Նշված միջամտությունը պահանջում էր վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի բարձր պրոֆեսիոնալիզմ, հմտություն և համակարգված աշխատանք, քանի որ անևրիզմաների կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով առկա էր շատ բարձր ռիսկ ներվիրահատական արյունազեղման կամ իշեմիկ կաթվածի առաջացման»,- նշում են ԲԿ-ից:

Հիվանդի մոտ COVID-19 վարակի առկայությունը մեծացնում էր, ինչպես հիվանդի ռիսկերը կաթվածի բուժման ընթացքում, այնպես էլ վտանգի տակ էր դնում ամբողջ վիրաբուժական թիմին։

Վերջին հանգամանքը ստիպում էր այս բարդ միջամտությունն անցկացնել առավել բարդ պայմաններում՝ կիրառելով վարակի տարածման կանխարգելմանը ուղղված խստագույն միջոցներ։ Նման վիրահատությունների ժամանակ օգտագործվող ճառագայթային պաշտպանության կապարե արտահագուստից բացի, անձնակազմը կրում էր նաև հակավիրուսային պաշտպանության արտահագուստ և հատուկ դիմակներ։

«Վիրաբուժական և անեսթեզիոլոգիական թիմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վիրահատությունը կատարվել է բարձր մակարդակով և առանց բարդությունների: Արյունազեղման ինչպես նաև COVID-19 վարակի բուժումը հետագայում պատշաճ կերպով իրականացվել է ինտենսիվ թերապիայի, նյարդաբանական, նյարդավիրաբուժական և թերապևտիկ թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

Այդպիսի թիմային պայքարի արդյունքում հիվանդը հաղթահարել է բոլոր խնդիրները, դուրս է գրվել առողջացումով և վերադարձել է ընտանիք։ -0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:39
18 Նոյեմբերի 2021
Գողերը ռազբորկա էին պլանավորել. «Զապն» ու «Մասկովսկի» Արամչոն բերման են ենթարկվել (ՎԻԴԵՈ)
Գողերը ռազբորկա էին պլանավորել. «Զապն» ու «Մասկովսկի» Արամչոն բերման են ենթարկվել.ՎԻԴԵՈ
12:07
18 Նոյեմբերի 2021
Փաշինյան. երեկ ՌԴ ՊՆ–ն հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկով
Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ երեկ ՌԴ ՊՆ–ն հանդես է եկել դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի առաջարկով
11:55
18 Նոյեմբերի 2021
Ադրբեջանը անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի հայ–ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով
Ադրբեջանը անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի հայ–ադրբեջանական սահմանի որոշ ուղղություններով
11:52
18 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսի թվերը կրկին աճում են. հաստատվել է 1019 նոր դեպք, առողջացել է 1461 մարդ, մահացել է 30 մարդ
Կորոնավիրուսի թվերը կրկին աճում են. հաստատվել է 1019 նոր դեպք, առողջացել է 1461 մարդ, մահացել է 30 մարդ
11:01
18 Նոյեմբերի 2021
Հայտնի է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածի զինծառայողի ինքնությունը.նրա մարմինը Մուրադովը նախօրեին Բաքվից տեղափոխել էր Երևան
Հայտնի է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածի զինծառայողի ինքնությունը.նրա մարմինը Մուրադովը նախօրեին Բաքվից տեղափոխել էր Երևան
23:19
17 Նոյեմբերի 2021
Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել նախօրեին զոհված զինծառայողի մարմին
Մուրադովի միջնորդությամբ Բաքվից Երևան է տեղափոխվել նախօրեին զոհված զինծառայողի մարմին
20:13
17 Նոյեմբերի 2021
«Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո». Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո»
18:50
17 Նոյեմբերի 2021
Փաշինյանը մեկնաբանել է չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրամանի մասին տեղեկությունները
Փաշինյանը մեկնաբանել է չկրակելու կամ սահմանը չպաշտպանելու հրամանի մասին տեղեկությունները
18:20
17 Նոյեմբերի 2021
Փաշինյանը նշել է պաշտպանության նախարարի նշանակման շարժառիթը
Վարչապետը նշել է պաշտպանության նախարարի նշանակման շարժառիթը
17:19
17 Նոյեմբերի 2021
Փաշինյանը նշել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուշացման հնարավոր պատճառը
Փաշինյանը նշել է հայ–ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի ուշացման հնարավոր պատճառը
16:31
17 Նոյեմբերի 2021
Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` 3000-ից ավել չպատվաստված մարդ է մահացել. փորձագետ
Հայ փորձագետը նշել է, մահերի 40%-ը հնարավոր կլիներ կանխարգելել, եթե քաղաքացիները ժամանակին պատվաստվեին, բայց էլի ուշ չէ, որովհետև կորոնավիրուսային իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ
16:14
17 Նոյեմբերի 2021
Երևանը ՌԴ–ից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն Ադրբեջանի ագրեսիայից հետո. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Երևանը ՌԴ–ից ակնկալում է դիվանագիտական և ռազմական օգնություն Ադրբեջանի ագրեսիայից հետո