ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, որոնցից մեկը՝ Մեղրիում

15.03.2020, 20:09
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, որոնցից մեկը՝ Մեղրիում
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, որոնցից մեկը՝ Մեղրիում

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3 նոր դեպք, որից մեկը՝ Մեղրիում։ Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Ունենք ևս 3 հաստատված դեպք, որից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ»,- գրել է նա։ 

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն:

Ըստ Թորոսյանի՝ այսօր կլինի ևս մեկ թարմացում:-0-