Գերմանիայից Հայաստան բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների խումբ է ժամանել (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հուլիսի 13-ին նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության և փոխօգնության շրջանակներում հատուկ ինքնաթիռով Գերմանիայից Հայաստան ժամանեց բժիշկներից և առողջապահության ոլորտի մասնագետներից կազմված առաքելությունը, որի աշխատանքները կտևեն մինչև հուլիսի 24-ը: Այս մասին ասվում է Միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։
Բուժանձնակազմին և մասնագետներին օդանավակայանում դիմավորել են ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Միխայել Բանցհաֆը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը:-0-