Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման նոր դեպք է հաստատվել. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման դեպք է հաստատվել: Այդ մասին հայտնել է Մարզպետ Գնել Սանոսյանն իր Facebook-յան էջում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մարզում արձանագրվել էր վարակվածության առաջին դեպքը, որն օրեր անց կատարված թեստավորումից հետո բացասական արդյունք էր ցույց տվել:
«Ցավով պետք է արձանագրենք, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության 1 դեպք է գրանցվել։ Աշխատանքներ են տարվում շփման շրջանակը պարզելու և ըստ բժշկական ցուցումների՝ համապատասխան ընթացք տալու համար»,- նշում է մարզպետը:
Նա հորդորել է ցուցաբերել սոցիալական բարձր պատասխանատվություն, հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները։
Ապրիլի 17–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1201 դեպք, առողջացել է 402 մարդ: Ընդհանուր թեստերի թիվը՝ 10 793, փաստացի բուժվում են 780-ը, 19 մարդ, ցավոք մահացել է։ -0-