Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 117-ի. մարզպետ
05.05.2020,
13:22
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 117-ի. հաստատվել է 15 նոր դեպք. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Загружается новость ... "Лево"
«Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։ Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- նշել է մարզպետը:
Հայաստանում մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2619 դեպք, որոնցից 1111-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1462 պացիենտ: Մահացել է, ցավոք, 40 մարդ: -0-

