Գեղարքունիքում երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, ընդհանուր՝ 102
02.05.2020,
14:58
Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի 29 նոր դեպք, ընդհանուր՝ 102. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզպետը հայտնել է մարզում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք»,- նշել է նա իր Facebook-յան էջում:
Նա մարզպետը հայտնել է, որ մարզում ընդհանուր կա 102 հաստատված դեպք։
Հայաստանում մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2273 դեպք, որոնցից 1010-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1227 պացիենտ: Մահացել է, ցավոք, 33 մարդ: -0-