Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 56-ի. հաստատվել է 5 նոր դեպք. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման ևս 5 դեպք է հաստատել: Այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր Facebook-յան էջում:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 56 հաստատված դեպք»,- նշել է նա:
Մարզպետն ընդգծել է, որ բոլոր նոր դեպքերի շփման շրջանակը պարզվել է, ըստ անհրաժեշտ ցուցումների կատարվում է քաղաքացիների մեկուսացման եւ ինքնամեկուսացման գործընթացը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1677–ի: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը 803 է, փաստացի բուժվում է 846 մարդ: Կատարված ընդհանուր թեստերի թիվը` 17342։ Մահացել է, ցավոք, 28 մարդ: -0-