Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել. մարզպետարան

29.04.2020, 18:09
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել՝ հասնելով 65-ի. մարզպետարան

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են հաստատվել: Այս մասին հաղորդվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 65»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1932 դեպք, որոնցից 900-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1000 պացիենտ: Մահացել է, ցավոք, 30 մարդ: -0-