Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 181 է. արձանագրվել է մահվան նոր դեպք. մարզպետարան

10.05.2020, 14:36
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 181 է. արձանագրվել է մահվան նոր դեպք. մարզպետարան
Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 181 է. արձանագրվել է մահվան նոր դեպք. մարզպետարան

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում` վերջին երկու օրերի ընթացքում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է ևս 7 քաղաքացի։ Այս մասին նշում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

Գեղարքունիքի մարզում, այսպիսով, COVID-19-ով վարակակիրների ընդհանուր թիվը 181 է:

«Արձանագրվել է մահվան 1 դեպք։ Պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հաղորդվում է, որ հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան և Մարտունի (քաղաք) համայնքներում։

«Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, ըստ բժշկական ցուցումների կատարվում է քաղաքացիների ինքնամեկուսացման եւ մեկուսացման գործընթացը»,- նշում են մարզպետարանից:

Հայաստանում մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3313 դեպք, որոնցից 1325-ն` առողջացած, 45-ը` մահվան ելքով:-0-