Գեղարքունիքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 51-ի, 1 մարդ մահացել է

23.04.2020, 18:10
Գեղարքունիքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 51-ի, 1 մարդ մահացել է. մարզպետարանը մանրամասնում է
Գեղարքունիքում կորոնավիրուսով հաստատված դեպքերի թիվը հասել է 51-ի, 1 մարդ մահացել է

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 51 դեպք, 1-ը` մահվան ելքով: Այս մասին նշվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:

Загружается новость ... "Лево"

«Կորոնավիրուսային հիվանդությամբ մեկուսացված են 172 հոգի, 617 քաղաքացի ինքնամեկուսացված է»,- նշվում է հայտարարության մեջ: 

Հաղորդվում է, որ մահացողը 87 տարեկան կին է, ով ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն,
8 տարի անկողնային հիվանդ է եղել, ունեցել է նաև խրոնիկ հիվանդություններ՝ սրտի իշեմիկ հիվանդություն, իշիմիկ ինսուլտ է տարել մի քանի անգամ։

«Երեք օր առաջ պացիենտի դստեր մոտ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության դրական արդյունք, երկու օր հետո իր թեստի պատասխանն է դրական եկել։ Ցավոք, ուղեկցվող հիվադությունների պատճառով հնարավոր չի եղել պացիենտի կյանքը փրկել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1523 դեպք: Կորոնավիրուսից առողջացումների ընդհանուր թիվը հասել է 659-ի, փաստացի բուժվում է 840 մարդ: Մահացել է, ցավոք, 24 մարդ: -0-