Գեղարքունիքում կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունեցած բժիշկների թեստերը բացասական են. մարզպետ
12.04.2020,
13:35
Գեղարքունիքում կորոնավիրուսի վարակակրի հետ շփում ունեցած բժիշկների թեստերը բացասական են. մարզպետ
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Գեղարքունիքի մարզպես Գնել Սանոսյանը հայտնել է կորոնավիրուսի վարակակրի հետ շփված բժիշկների թեստավորման արդյունքները:
Загружается новость ... "Лево"
«Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ-ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- նշել է մարզպետը:
Հիշեցնենք, որ նախօրեին Գեղարքունիքի մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:
Հայաստանում ապրիլի 12–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 1013 դեպք, բուժվել է 197 մարդ, փաստացի բուժվում են՝ 803-ը, 13 մարդ, ցավոք, մահացել է։–0–

