Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի. հաստատվել է 8 նոր դեպք
30.04.2020,
15:39
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 73-ի. հաստատվել է 8 նոր դեպք
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել Գեղարքունիքի մարզում: Այս մասին նշվում է Գեղարքունիքի մարզպետարանի Facebook-յան էջում:
Загружается новость ... "Лево"
«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73»,- նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին մարզում գրանցվել էր վարակման 2 նոր դեպք:
Հայաստանում ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 2066 դեպք, որոնցից 929-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1103 պացիենտ: Մահացել է, ցավոք, 32 մարդ: -0-

