Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետը մանրամասնել է
19.04.2020,
14:41
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսի արդեն 10 դեպք է գրանցվել․ մարզպետը մանրամասնել է

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /Նովոստի-Արմենիա/․ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ներկայացրել է մարզում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը։
«Ցավով պետք է նշեմ, որ մարզում կորոնավիրուսով վարակվածության արդեն 10 դեպք է գրանցվել»,- գրել է նա իր Facebook-յան էջում։
Загружается новость ... "Лево"
Մարզպետի խոսքով՝ շփման շրջանակը հաջորդականությամբ պարզվում է և քաղաքացիները կամ ինքնամեկուսանում են, կամ տեղափոխվում համապատասխան հաստատություններ՝ ըստ բժշկական ցուցումների։«Խնդրում եմ խստագույնս պահպանել պարետատան ցուցումները և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշել է Սանոսյանը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Գեղարքունիքի մարզում գրանցվել է ապրիլի 11-ին։ Մինչ այդ Գեղարքունիքը միակ մարզն էր Հայաստանում, որտեղ չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք։
Ապրիլի 19-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1291 դեպք, առողջացել է 545 մարդ, 20-ը, ցավոք, մահացել են: -0-