Եվս մեկ պացիենտ առողջացել է կորոնավիրուսից. Թորոսյան

31.03.2020, 15:52
Եվս մեկ պացիենտ առողջացել է կորոնավիրուսից և 150 մարդ դուրս է եկել մեկուսացումից. Թորոսյան
Եվս մեկ պացիենտ առողջացել է կորոնավիրուսից. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Facebook-յան էջում հայտնել է, որ ունենք ևս 1 կորոնավիրուսից առողջացած:

«Ունենք ևս մեկ առողջացած պացիենտ: Առողջացածների թիվը դարձավ 31: Նաև մեկուսացումից դուրս են եկել 150 հոգի, որից 65-ը Իտալիայից հատուկ չվերթով ժամանած մեր քաղաքացիներն են: Առողջություն եմ մաղթում բոլորին»,- նշել է նախարարը:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարվել է արտակարգ դրություն` երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, ինչի կապակցությամբ մարտի 24–ին ժամը 23։59–ից մինչև մարտի 31–ը ժամը 23։59–ը Հայաստանում գործում են քաղաքացիների տեղաշարժման և տնտեսական գործունեության իրականացման նոր սահմանափակումներ։

Հայաստանում մարտի 31–ի ժամը 10։00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 532 դեպք։ 31 մարդ բուժվել է։ Արձանագրվել է մահվան 3 դեպք:–0–