«Ես ո՞նց անեմ, «սպեցնազը» հանե՞մ»․ Փաշինյանը կորոնավիրուսային իրավիճակը հսկելու մասին․ ՎԻԴԵՈ

03.06.2020, 11:38
«Ես ո՞նց անեմ, «սպեցնազը» հանե՞մ»․ Փաշինյանը կորոնավիրուսային իրավիճակը հսկելու մասին․ ՎԻԴԵՈ
«Ես ո՞նց անեմ, «սպեցնազը» հանե՞մ»․ Փաշինյանը կորոնավիրուսային իրավիճակը հսկելու մասին․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամենատարբեր մեկնաբանությունների արժանացավ իմ այն քայլը, որ փորձեցի ցույց տալ, թե ինչպես են մարդիկ վերաբերվում իրենց առողջությանը: Ինձ մեղավորների փնտրտուքի մեջ են մեղադրում, բայց դրանից ավելի անհեթեթ մեղադրանք չկա: Ես ո՞նց կարող եմ մեղավորներ փնտրել, եթե ես ինքս վարակվել եմ կորոնավիրուսով ու վարակել ընտանիքիս: Այս մասին Facebook-յան իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկվանից արված մոնիթորինգը ցույց է տալիս, որ ՀՀ-ի ամենամեծ խնդիրն այս իրավիճակում բանկերն ու «Հայփոստ»-ի բաժանմունքներն են: Ես խոսել եմ կենտրոնական բանկի նախագահի հետ, հանձնարարականներ են տրվել տեխնոլոգիական նախարարությանը, բայց այստեղ այլ խնդիր կա. մենք ամեն տեղ ոստիկաննե՞ր կանգնեցնենք: Այո՛, իրենց աշխատանքի մասն էլ կա, երեկ ես շատ լուրջ խոսակցություն եմ ունեցել ՀՀ ոստիկանապետի հետ, ԱԱԾ ղեկավարի հետ»,- ասաց նա։

Նա նշել է, որ հասարակությունն անընդհատ Արցախի նախագահի ինաուգուրացիայի արարողությունն է պտտում ՝ դա օրինակ բերում: Նրա խոսքով՝ դա եղել է Արցախում, Արցախում ոչ մի օրենք չի խախտվել, դա եղել է պաշտոնական միջոցառում, կանոնները պահպանվել են:

Загружается новость ... "Право"
«Սա առողջապահության նախարարության խնդիրը չէ արդեն: Նախարարությունն անում է ամեն ինչ, մի բան էլ՝ ավելի: Ես ո՞նց անեմ, «սպեցնազը» հանեմ, ժողովրդին ծեծ ու ջարդով տանեմ տնե՞ր: Ես այդպես չեմ կարող, պետք է դուբինկաներով պահե՞նք, էդպես վարվում են հանցագործ շրջանակների հետ, սեփական ժողովրդի հետ ես ո՞նց էդպես վարվեմ: «Մեյմանդարում», օրինակ, գիշերը ոստիկանական գործողություն է եղել, շուրջ 3 տասնյակ մարդ է բերման ենթարկվել, և կլինեն քրեական պատասխանատվության ենթարկվողներ: Մենք ասում ենք՝ պահեք կանոնները, որպեսզի չմահանանք, պահեք կանոնները, որպեսզի բոլորիդ անվտանգությունը չվտանգվի»,- նշեց Փաշնյանը։

Նա հայտնեց, որ հունիսի 1-ին եղել են քաղաքապետարաններ, որոնք միջոցառումներ են կազմակերպել իրենց համայնքի երեխաների համար: Նրա խոսքով՝ քաղաքացիները իրար պետք է ամոթանք տան, կանոնները չպահպանելու համար իրար սաստեն:

«Եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, եթե մեղավոր է ժողովուրդը, ուրեմն մեղավոր է նաև կառավարությունը, մենք մի ամբողջություն ենք, մի մարմին ենք, լավն ենք, թե վատը, էս ենք: Սկսել ենք մեր դեմ օգտագործել: Ես հավատում եմ մարդուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ու հավատում եմ, որ հաղթահարելու ենք ամեն ինչ»,- ասաց վարչապետը։

Իր և իր ընտանիքի անդամներ առողջական վիճակի մասին խոսելիս՝ նա հայտնեց, որ իրենք լավ են, բոլորի մոտ դեռևս ասիմպտոմ վիճակ է, բայց կարող է ամեն պահի մի բան փոխվել:

«Եթե ես վարակվել եմ, ուրեմն մի բան սխալ եմ արել: Եթե ես վատանամ, ուրեմն բոլորով պիտի մահանա՞նք, եթե ես մահանամ, բոլորով մահանա՞նք: ՏԻՄ-եր, բանկեր, շուկաներ, ամեն տեղ չի պահպանվում մի բան: Մեզ ասում են՝ ուղարկել են տուն, չեն բուժում, բայց որտե՞ղ բուժենք»,- ասաց Փաշինյանը։

Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի մասին նա հայտնեց, որ արդեն 36 դեպք կա հաստատված:

«Ամեն տեղ ինչպե՞ս վերահսկենք, մտնենք «սպեցնազով» հսկե՞նք, ծեծե՞նք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդիկ իրենց կյանքին լուրջ չե՞ն վերաբերվում»,- նշեց ՀՀ վարչապետը։-0-