Երկրաշարժ է գրանցվել Հայաստանի հյուսիսում
18.04.2017,
12:27
Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 10:49-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի տեղական ժամանակով ժամը 10:49-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժ է գրանցել։
2.3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Ստեփանավան քաղաքից 18 կմ դեպի արևմուտք, օջախի խորությունը` 10 կմ։
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ձորաշեն և Սարապատ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: -0-