Երևանյան փողոցների աղբը կհավաքվի սեպտեմբերի 8–ի շաբաթօրյակում

07.09.2018, 19:00
Սեպտեմբերի 8-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Երևանյան փողոցների աղբը կհավաքվի սեպտեմբերի 8–ի շաբաթօրյակում
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 8-ին Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն, կայանալիք համապետական շաբաթօրյակի շրջանակում, ինչպես նշել է քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, անհրաժեշտ է ընդգրկել հնարավորին շատ տեխնիկական և մարդկային ռեսուրսներ։

«Պետք է գործի դնել մեր ենթակայության տակ գտնվող բոլոր տեխնիկական միջոցները, իսկ շաբաթօրյակի բոլոր մասնակիցները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պարագաներով: Շաբաթօրյակի շրջանակում մենք խնդիր ունենք պատշաճ տեսքի բերել մայրաքաղաքի բոլոր հատվածները, այդ թվում՝ վարչական շրջանների բակերը, այգիները, պուրակները, ընդհանուր օգտագործման այլ տարածաքները, պողոտաները, փողոցները, հրապարակները, դպրոցները, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող կառույցների հարակից տարածքները»,– ասել է Արեյանը։

Խորհրդակցության շրջանակում Կամո Արեյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել այն տարածքներին, որոնք նախատեսված չեն աղբ թափելու համար, սակայն որոշ քաղաքացիների անբարեխիղճ վերաբերմունքի պատճառով վերածվել են խրոնիկ աղբավայրերի:

Загружается новость ... "Право"

Հաղորդման մեջ նշվում է նաև, որ համաքաղաքային շաբաթօրյակին կմիանան Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկները, պետական և մասնավոր կառույցների աշխատակիցներ, կամավորական կազմակերպություններ, ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, բնակիչներ:

Դժվարամատչելի տարածքներում աղբը կմաքրվի ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների օգնությամբ: -0-