Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի

21.01.2017, 23:49
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին, գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում:

Արդեն մեկ ամիս է՝ Երևանում և ողջ Արարատյան դաշտավայրում սառնամանիքներ են: Այս ընթացքում օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կանոնավոր 7-9 աստիճան ցուրտ էր ցերեկը և 11-13 աստիճան՝ գիշերը:

Ինչպես հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը, հունվարի 22-ին և հունվարի 23-ի գիշերը Երևանում և հանրապետության մի շարք մարզերում սպասվում է թույլ ձյուն, իսկ հունվարի 23-ի ցերեկը, հունվարի 24-26-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ: -0-