Երևանում մեկնարկել է Ջահերով երթը (ՈւՂԻՂ)
23.04.2025,
22:25
Մասնակիցները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր․ ՈւՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Երևանում մեկնարկել է Ջահերով երթը։
Մասնակիցները շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Նրանցից շատերի ձեռքում վառվող կանթեղներ են, ջահեր, Հայաստանի և Արցախի դրոշները, Արևմտյան Հայաստանի բնակավայրերի անուններով պաստառներ։
Այս տարի աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցը։