Երևանում երթուղի է դուրս եկել 12–մետրանոց նոր ավտոբուսը (ՖՈՏՈ)
12.07.2019,
11:54
Ուրբաթ օրը Երևանում փորձնական երթուղի է դուրս եկել №26 նոր ավտոբուսը:

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ օրը Երևանում փորձնական երթուղի է դուրս եկել №26 նոր ավտոբուսը, որի երկարությունը կազմում է 12 մետր։
Ըստ տեղեկությունների, ավտոբուսը գերմանական MAN Lion արտադրության է։
Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն իր Facebook–ում հրապարակել է նոր ավտոբուսի լուսանկարը։ «Փորձարկումը սկսված է, ասում են քաղաքացիները գոհ են»,– գրել է նա։
Օգտատերերը Համացանցում նույնպես ակտիվ կիսվում են ավտոբուսի` սեփական լուսանկարներով և կանաչ ճանապարհ են մաղթում շարժակազմին։ -0-