Երեկ կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է

22.07.2020, 11:03
Կորոնավիրուսից մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ
Երեկ կորոնավիրուսից բուժաշխատող է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարութման մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Загружается новость ... "Лево"
59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում։

«Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-